Քոդի Սմիթ-ՄաքՖի
Քոդի Սմիթ-ՄաքՖի անգլ.՝ Kodi Smit-McPhee | |
---|---|
Ծնվել է | հունիսի 13, 1996[1][2][3] (28 տարեկան) |
Ծննդավայր | Ադելաիդա, Ավստրալիա[4] |
Քաղաքացիություն | Ավստրալիա |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և հնչյունավորող |
Ընտրանի | Romulus, My Father?, ParaNorman? և Die Biene Maja – Der Kinofilm? |
Ծնողներ | հայր՝ Andy McPhee? |
Պարգևներ և մրցանակներ | |
Քոդի Էնդրյու Յոհան Սմիթ (անգլ.՝ Kodi Andrew Johan Smit, (անգլ.՝ Kodi Smit-McPhee, հունիսի 13, 1996[1][2][3], Ադելաիդա, Ավստրալիա[4]), ավստրալիացի դերասան՝ առավել հայտնի «Ճանապարհ» ֆիլմում Մալչիկի, «Ներս թող ինձ։ Սագա» ֆիլմում Ոուենի, «Պարանորման կամ ինչպես ընտելացնել զոմբիին» մուլտֆիլմում Նորման Բեբկոկի և «Կապիկների երկիր։ Հեղափոխություն» ֆիլմում Ալեքսանդրի դերերով։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սմիթ-ՄաքՖին ծնվել է Հարավային Ավստրալիայի Ադելաիդա քաղաքում, Սոնա և Էնդի ՄաքՖիների ընտանիքում։ Նրա հայրը դերասան է և նախկին պրոֆեսիոնալ մարտիկ[6]։ Քույրը՝ Սիանոա Սմիթ-ՄաքՖին, նույնպես դերասանուհի է։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սմիթ-ՄաքՖին իր առաջին լիամետրաժ դերը խաղացել է «Մոռացված ցանկություններ» ֆիլմում, որի համար 2007 թվականին արժանացել է AACTA կինոմրցանակին լավագույն երիտասարդ դերասան, ինչպես նաև տղամարդու լավագույն դեր անվանակարգերում։ «Ճանապարհ» ֆիլմում խաղացած դերը լավագույն երիտասարդ դերասան անվանակարգում նրան բերել է Critic's Choice Movie Awards մրցանակը, իսկ 2010 թվականին լավագույն միջազգային դերասան անվանակարգում արժանացել է AACTA կինոմրցանակին։ Հաջորդ տարի նկարահանվել է «Ներս թող ինձ։ Սագա» ֆիլմում, որի ցուցադրումից հետո 2010 թվականի Critics Choice Awards-ում նա արժանացել է լավագույն երիտասարդ դերասան անվանակարգին։ 2012 թվականին նկարահանվել է «Կոնգրես» ֆիլմում։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2013 թվականին հեղինակավոր Կաննի կինոփառատոնում։
Ավելի ուշ Սմիթ-ՄաքՖին դեր է ստացել «Մեռած Եվրոպա» ֆիլմում, որի պրեմիերան կայացել է 2012 թվականին Տորոնտոյի կինոփառատոնում։ «Ջեյմսի վայրի բնույթը» ֆիլմում խաղացել է Ջեյմսի, իսկ «Ռոմեո և Ջուլիետ» ֆիլմում Բենվոլիոյի դերը։ Նկարահանվել է նաև 20th Century Fox հեռուստաալիքի «Կապիկների երկիր։ Հեղափոխություն» (2014) ֆիլմում, որի նախագիծը վերամիավորել է նրան և ռեժիսոր Մեթ Ռիվզին, որի հետ նա աշխատել էր «Ներս թող ինձ։ Սագա» ֆիլմի նկարահանումների ժամանակ։
2013 թվականին Սմիթ-ՄաքՖին նկարահանվել է «Երիտասարդություն» գիտաֆանտաստիկ մարտաֆիլմում։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2014 թվականի հունվարին Սանդենսի կինոփառատոնում։ Մարտին նա դարձել է Nine Network հեռուստաընկերության «Հալիպոլի» ութ սերիայից բաղկացած հեռուստասերիալի դերասանական կազմի անդամ, որը հեռարձակվել է 2015 թվականին․ տարի, երբ նշվում էր Հալիոպոլիի վայրէջքի 100-ամյակը[7]։ 2015 թվականի փետրվարի 17-ին Բրայան Սինգերը հայտարարել է, որ Սմիթ-ՄաքՖին «Իքս մարդիկ։ Ապոկալիպսիս» ֆիլմում խաղալու է գիշերային օձի դերը[8]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Սմիթ-ՄաքՖին ապրում է Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում։ Ներկա պահին հնադիպում է Ռեբեկա Ֆիլիպոուի հետ։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր |
---|---|---|---|
2005 | Անօգնականը | Stranded | Թեդի |
2006 | Մահացու կապ | Fatal Contact: Bird Flu in America | Թոբի Քոնելի |
2007 | Մոռացված ցանկություններ | Romulus, My Father | Ռայմոնդ |
2009 | Ճանապարհ | The Road | Տղա |
2010 | Ներս թող ինձ։ Սագա | Let Me In | Օուեն |
2013 | Կոնգրես | The Congress | Ահարոն Ռայթ |
2013 | Ռոմեո և Ջուլիետ | Romeo and Juliet | Բենվոլիո |
2014 | Երիտասարդություն | Young Ones | Ջերոմ Հոլմ |
2014 | Ջեյմսի վայրի բնույթը | All the Widerness | Ջեյմս Մեդսոն |
2014 | Կապիկների երկիր։ Հեղափոխություն | Dawn of the Planet of the Apes | Ալեքսանդր |
2016 | Իքս մարդիկ։ Ապոկալիպսիս | X-Men: Apocalypse | Գիշերային օձ |
2018 | Ալֆա | Alpha | Կեդա |
2018 | Դեդփուլ 2 | Deadpool 2 | Գիշերային օձ |
2019 | Իքս մարդիկ։ Խավարի փյունիկ | Dark Phoenix | Գիշերային օձ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 https://www.goldenglobes.com/person/kodi-smit-mcphee
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #141389214 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://www.goldenglobes.com/winners-nominees
- ↑ «Acting game is a family affair». Sydney Morning Herald. 2010 թ․ հոկտեմբերի 18. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ Knox, David (2014 թ․ մարտի 3). «Nine announces Gallipoli cast». TV Tonight. TV Tonight. Վերցված է 2014 թ․ մարտի 4-ին.
- ↑ Shawn S. Lealos (2015 թ․ փետրվարի 18). «X-Men Apocalypse Casts Kodi Smit-McPhee as Nightcrawler». Renegade Cinema. Վերցված է 2015 թ․ փետրվարի 18-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քոդի Սմիթ-ՄաքՖի» հոդվածին։ |
|